Բեռնում...
Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ
04-08-2026 23:47 | Լուրեր

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի միջև հեռախոսազրույց է անցկացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ զրույցը տեղի է ունեցել բրազիլական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով այս տարվա սկզբին Բրազիլիայում կայացած ռուս-բրազիլական բարձր մակարդակի հանձնաժողովի նիստի արդյունքները և այլ շփումներ: