Բեռնում...
ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ
13-02-2026 20:45 | Լուրեր

ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի համար, հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտից․

«Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը փոխակերպող հնարավորություններ է բացում ողջ Հարավային Կովկասի համար», – հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան Վրացական Netgazeti պարբերականի հարցմանը: Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը կարող է իր ներդրումն ունենալ և հսկայական օգուտ քաղել այդ համաձայնագրից։

Աղբյուր՝ AntiFake.am