Լեգիտիմության լրջագույն ճգնաժամ ունեցող ռեժիմը սարսափում է խոսքից․ Դավիթ Ֆիդանյան
AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լեգիտիմության լրջագույն ճգնաժամ ունեցող ռեժիմը սարսափում է խոսքից:
«Հրապարակ»-ի խմբագիր տիկին Օհանյանին քննչական կոմիտե էին կանչել ԶԼՄ-ում հրապարակված խմբագրական նյութի համար: Այս խայտառակությունը ոչ այլ ինչ է քան ընտրությունների նախաշեմին ազատ մամուլի նկատմամբ բռնաճնշումների մի նոր փուլի ազդարարում: Դրան զուգահեռ ձերբակալել են հինգ երեխաների մայր հանդիսացող մի կնոջ՝ ֆեյսբուքյան գրառման համար: Ակնհայտ է, որ լեգիտիմության լրջագույն ճգնաժամ ունեցող վարչախումբը շարունակում է սարսափել խոսքից և դրանով է պայմանավորված հրապարակային խոսքի նկատմամբ ակնհայտ ջղաձիգ դրսևորումները»:
Աղբյուր՝ AntiFake.am