Բեռնում...
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվալային խախտումներ են իրականացնում․ Ղահրամանյան
07-06-2026 10:27 | Լուրեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվալային խախտումներ են իրականացնում․ Ղահրամանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվալային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։ Այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը։
Իրավասու մարմիններին կոչ ենք անում ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով։