Բեռնում...
ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է
30-04-2025 18:55 | Կարծիք

ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Նիկոլական քարոզչության հերթական մանիպուլացիան․

Այսօր ԵԺԿ համագումարում ընդունված՝ Հայաստանին վերաբերող բանաձեւը Նիկոլական քարոզչությունը ներկայացնում է մանիպուլացված։

Մասնավորապես,

1) Այսօրվա բանաձևով վերահաստատում է 2023թ. բանաձևը, որով Արմեն Աշոտյանը ճանաչվել է քաղբանտարկյալ և կոչ է արվել ՀՀ իշխանություններին նրան ազատ արձակել։

2) Այսօրվա բանաձևը ճանաչում է արցախցիների վերադարձի իրավունքը և Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին»։