Բեռնում...
Քրիստոսի Հարությունը հավատի, ճշմարտության և հոգևոր հաղթանակի խորհուրդն է. Դանիելյան
19-04-2025 20:07 | Կարծիք

Քրիստոսի Հարությունը հավատի, ճշմարտության և հոգևոր հաղթանակի խորհուրդն է. Դանիելյան

ՀՀԿ ԵԿ եկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քրիստոսի Հարությունը հավատի, ճշմարտության և հոգևոր հաղթանակի խորհուրդն է։

Մեզ՝ հայ երիտասարդներիս համար, սա ոչ միայն հոգևոր, այլև ազգային ուղերձ է։ Հարության խորհուրդը մեզ սովորեցնում է՝ երբ պահպանում ենք մեր հավատքը, արժեհամակարգը և պատմական ինքնությունը, նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ հաղթանակը դառնում է հնարավոր։

Այս տոնը մեզ հորդորում է քայլել այն ճանապարհով, որով անցել են մեր նախնիները՝ համարձակ, համոզված և հավատով լի։

Քրիստոսի Հարությունը վկայում է. կա ՃԱՆԱՊԱՐՀ, կա ՀԱՎԱՏ, և կա ՀԱՂԹԱՆԱԿ»:

Աղբյուր՝ AntiFake.am