Բեռնում...
Վրաստանի Խորհրդարանի նախագահը քննադատել է Եվրամիությանը
07-01-2026 23:24 | Լուրեր

Վրաստանի Խորհրդարանի նախագահը քննադատել է Եվրամիությանը

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է Վրաց պատրիարքի Սուրբ Ծննդյան ուղերձին, որտեղ խոսվում է խոսքի ազատության մասին, և իր մեկնաբանության մեջ կրկին քննադատել է Եվրամիությանը։

Պապուաշվիլիի խոսքով՝ պատրիարքը նշել է. «Բոլորը պետք է հասկանան, որ խոսքի ազատության տեսքով մեզ են ներկայացրել ամենաչար և ամենամարդասպան զենքը, որը սպանում է ոչ միայն ֆիզիկապես, այլև մարդկային հոգին»։

«Հետևաբար, կարևոր է, որ մենք լսենք ոչ թե կեղծ գաղափարախոսություն տարածողներին՝ Բրյուսելին և նրա կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին, այլ մեզ 1700 տարի ծառայող Եկեղեցուն և նրա խոսքին», — ասել է Շալվա Պապուաշվիլին։