Քննադատություն ընդունելու անկարող տիկինը պետք է հասկանա՝ իշխանությունը հավերժ չէ. Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժամանակին ժողովրդին խաբելով և հենց այդ ժողովրդի միջոցով իշխանության եկած անձը այսօր այնքան է հեռացել ժողովրդից, որ նրան արդեն անվանում է անգրագետ, անամոթ սրիակ,անարժան,տխմար և այլն։ Եվ որքան էլ փորձեն ջնջել այդ վիրավորական գրառումները՝ ինչպես արեց Աննա Հակոբյանը, իրականությունն արդեն չի ջնջվի։ Այդ քայլերը վկայում են նրանց ջղաձգվածության, անհավասարակշիռ ու անկանոն վարքի մասին, իսկ այդ վարքը վկայում է այն մասին, որ ըստ էության Աննա Հակոբյանը գիտակցում է, որ նրանք այլևս չունեն ժողովրդի աջակցությունը և ունեն վախեր հենց այն ժողովրդից, ում անվանում են «ոջիլ»։
Ժողովրդին տոտալ անարգանքի մատնած և քննադատություն ընդունելու անկարող տիկինը պետք է հասկանա՝ իշխանությունը հավերժ չէ, իսկ ժողովրդի հիշողությունը՝ անմոռաց։ Եվ հենց այդ հիշողության շնորհիվ դուք ու ձեր ամուսինը անվերապահորեն կհայտնվեք պատմության աղբանոցի ամենանշանակալի էջերում»: