Բեռնում...
Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Զիմբաբվեում վիզաների տրամադրումը
20-08-2025 17:24 | Լուրեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Զիմբաբվեում վիզաների տրամադրումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Զիմբաբվեում վիզաների տրամադրումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում գտնվող ԱՄՆ դեսպանությունը:

«Մենք Հարարեում դադարեցրել ենք վիզաների տրամադրման ծառայությունները, քանի դեռ քննարկում ենք Զիմբաբվեի կառավարության հետ կապված մտահոգությունները», - ասել են դեսպանությունից:

Նշվում է, որ այս քայլը ճանապարհորդության արգելք չէ, և որ գործող վիզաները կմնան ուժի մեջ։

Ինչպես հաղորդում է Reuters–ը՝ դադարեցումն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ից: