ԱՄՆ-ն ձգտում է Իրանի կապիտուլյացիային․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ում գրել է․
«ԱՄՆ կառավարության գործողությունների նկատմամբ Իրանի խորը պատմական անվստահությունը պահպանվում է, մինչդեռ ամերիկացի պաշտոնյաների ապակառուցողական և հակասական ազդակները դառը ուղերձ են պարունակում: Նրանք ձգտում են Իրանի կապիտուլյացիային։
Իրանցիները չեն ենթարկվում ուժին»։
Աղբյուր՝ AntiFake.am