Բեռնում...
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07-02-2026 15:10 | Լուրեր

ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները միջուկային թեմայի շուրջ հաջող է համարել՝ նշելով, որ կողմերն ավելի մոտ են համաձայնագրի կնքմանը։

«Շատ լավ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ այսօր Իրանի հետ լավ արդյունքներ ունենք։ Մենք կրկին կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին։ Նրանք շատ ավելի պատրաստ են գործել, քան մեկուկես տարի առաջ, կամ նույնիսկ մեկ տարի առաջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Բանակցությունների ընթացքում Օմանը, որպես միջնորդ, հանդիպումներ է անցկացրել կողմերի հետ։