Բեռնում...
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը․ Թրամփ
21-03-2026 13:01 | Լուրեր

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի նկատմամբ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Truth Social հարթակում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ իրենք շատ մոտ են իրենց առջև դրված նպատակներին։

«Իրանական հրթիռային ներուժի, արձակիչների և դրանց վերաբերող մնացած ամեն ինչի ամբողջական ոչնչացում, Իրանի պաշտպանական-արդյունաբերական բազայի ոչնչացում, վերացնել նրանց ռազմածովային և ռազմաօդային ուժերը՝ ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները, երբեք թույլ չտալ, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային ներուժին և միշտ կարողանա արագ և հզոր արձագանքել նման իրավիճակին, եթե այն առաջանա, Մերձավոր Արևելքի մեր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի և այլոց ամենաբարձր մակարդակով պաշտպանություն»,- գրել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը նաև հայտնել է, որ այն երկրները, որոնք օգտագործում են Հորմուզի նեղուցը, ստիպված կլինեն պաշտպանել այն՝ առանց Միացյալ Նահանգների օժանդակության։«Եթե նրանք խնդրեն, մենք կօգնենք այդ երկրներին Հորմուզի նեղուցում, սակայն դա անհրաժեշտ չի լինի, երբ Իրանի կողմից սպառնալիքը վերացվի»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Աղբյուր՝ AntiFake.am