Թուրքիայից կարծիք է հնչում, որ ԱՄՆ-ի հարձակմանը Իրանի պատասխանը խորհրդանշական չի լինի
Իրանի պատասխանը ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը խորհրդանշական չի լինի, այլ` լայնածավալ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի»,-«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է անվտանգության թուրք փորձագետ Մուստաֆա Բյոգյուրջուն։
ԱՄՆ-ն կարող է արդեն այս շաբաթ թիրախային հարվածներ հասցնել իրանցի պաշտոնյաներին և հրամանատարներին, որոնք պատասխանատու են ցուցարարների մահվան համար, , հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով Պարսից ծոցի պետության պաշտոնյային։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խմբի տեղակայումը Իրանի ուղղությամբ, չնայած բարձր ռիսկերին ռազմական տարբերակի հնադեպ Իսրայելի նպատակադրվածությունը, և Թեհրանի անզիջում դիրքորոշումը՝ այս ամենը վկայում է, որ հակամարտությունն արդեն հորիզոնում է։ Սակայն հարցն այն է, որ այս պատերազմը սահմանափակ մասշտաբի գործողություն չի լինի. Իրանի համար սա ռազմական գործողություն չէ, այլ գոյության սպառնալիք։ Նման սպառնալիքին խորհրդանշական պատասխան չի կարելի ակնկալել։ Իրանի պատասխանը չի սահմանափակվի իր սահմաններով, այն կներառի Իսրայելում թիրախների լայն շրջանակ, այդ թվում՝ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի էներգետիկ օբյեկտները, որոնք կենսական նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության համար», -նշել է փորձագետը։
Փորձագետի խոսքով՝ Մերձավոր Արևելքում «վերահսկվող հակամարտություն» կազմակերպելու ԱՄՆ ծրագրերը, որոնք Վաշինգտոնի գործողությունների պատճառով դարձել են անկանխատեսելի, արդեն բազմիցս խափանվել են։