Բեռնում...
Նոր բան են մտածել. Արծվաշենը՝ մեզ, Տիգրանաշենը՝ Ադրբեջանին
22-08-2026 15:57 | Կարծիք

Նոր բան են մտածել. Արծվաշենը՝ մեզ, Տիգրանաշենը՝ Ադրբեջանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասեց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը։

Տիգրանաշենը ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժան մասն է:

Որեւէ իրավական հիմք մինչ օրս չի ներկայացվել, ըստ որի Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ։

1991-ի դեկտեմբերի դրությամբ/ ԽՍՀՄ փլուզում/ Տիգրանաշենը Հայաստանի անբաժան մաս է եղել։

Այն ՀՀ անբաժան մասն է եղել նաեւ Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում։

Նշել եմ, որ Հանրապետական կուսակցության կառավարման շրջանում երբեւէ Տիգրանաշենի հարց չի քննարկվել։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային նշել է, որ իր կառավարման շրջանում «անկլավների հարց առհասարակ չի եղել»։

Նոր բան են մտածել. Արծվաշենը՝ մեզ, Տիգրանաշենը՝ Ադրբեջանին։

Սա կատարյալ անհեթեթություն է։

Իհարկե, Արծվաշենը մեր հայրենիքն է, բայց եթե Արծվաշենի վերադրձի գինը Տիգրանաշենի հանձնումը պետք է լինի, ապա Տիգրանաշենն ու Արծվաշենը համարժեք չեն՝ իրենց ռազմավարական առումներով: Իհարկե, երկուսն էլ մեր հայրենիքն են, մենք ուզում ենք, որ մեր հայրենիքն ամբողջականացվի:

Սակայն եթե այդ գինը լինելու է Տիգրանաշենը, նշանակում է՝ Ադրբեջանն ուղիղ մխրճվում է Արարատի մարզ, ուղիղ վերահսկողություն է սահմանում ամբողջ մարզի նկատմամբ եւ հայ-իրանական միջպետական ճանապարհի վրա՝ Սյունիքը կտրելով Հայաստանի մյուս հատվածներից։

Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել ։

Վերադարձնո՞ղ են ՝ թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը»։

Աղբյուր՝ AntiFake.am