Բեռնում...
Սա հարձակման նոր փուլ է Մայր Աթոռի դեմ, գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է․ Տիգրան Աբրահամյան
15-10-2025 10:06 | Կարծիք

Սա հարձակման նոր փուլ է Մայր Աթոռի դեմ, գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում՝ թեմի առաջնորդը:

Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա հոկտեմբերին:

Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար»:

Աղբյուր՝ AntiFake.am