Բեռնում...
Արևմուտքի այդ երկրները կիրառում են շանտաժի և ճնշման մեթոդներ. Լավրով
29-06-2026 22:56 | Լուրեր

Արևմուտքի այդ երկրները կիրառում են շանտաժի և ճնշման մեթոդներ. Լավրով

Արևմուտքի այդ երկրները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, կիրառում են շանտաժի և ճնշման մեթոդներ, Ռուսաստանն իր դաշնակիցների հետ միասին աշխատելու է այդ միտումների հաղթահարման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը համաշխարհային մեծամասնության երկրների բազմաթիվ համախոհների հետ միասին կշարունակի աշխատել այս վտանգավոր միտումների հաղթահարման ուղղությամբ», – նշել է Լավրովը Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի 69-րդ տարեկան ժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։

Նախարարը մատնանշել է, որ Ռուսաստանը և իր համախոհները կշարունակեն նպաստել համաշխարհային գործերում միջազգային-իրավական հիմքերի ամրապնդմանը։

Աղբյուր՝ AntiFake.am