Բեռնում...
ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են․ մի ժամանակ ծառայել են ՀՀԿ-ին, այսօր ծառայում են ուրիշներին. Հենրիխ Դանիելյան
21-08-2026 17:12 | Կարծիք

ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են․ մի ժամանակ ծառայել են ՀՀԿ-ին, այսօր ծառայում են ուրիշներին. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են․ մի ժամանակ ծառայել են ՀՀԿ-ին, այսօր ծառայում են ուրիշներին, իսկ վաղը, եթե շահերն այդպես թելադրեն, պատրաստ կլինեն մեկ ուրիշի քաղաքական հաճախորդը դառնալ։

Դուք բոլորդ ունեք մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ հավատարիմ չեք գաղափարին, այլ ծառայում եք տվյալ պահին ձեզ անհրաժեշտ քաղաքական ուժին կամ անձին։

Այսօր նույն ջանասիրությամբ չարախոսում ու բամբասում եք ՀՀԿ-ի մասին, որի կողքին ժամանակին կանգնած էիք։ Բայց մի կասկածեք՝ վաղը նույն ջանասիրությամբ կչարախոսեք ու կբամբասեք նաև ձեր այսօրվա տերերի մասին, երբ այլևս նրանց կողքին լինելը ձեռնտու չլինի։

Հաճախորդը մնում է հաճախորդ։ Ի՞նչ տարբերություն՝ այսօր ում քաղաքական հաճախորդն է նա»։

Աղբյուր՝ AntiFake.am