Բեռնում...
Իրանում ԱՄՆ-ի գրոհի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինվորական
30-07-2026 23:11 | Լուրեր

Իրանում ԱՄՆ-ի գրոհի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինվորական

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք զինվորական է զոհվել Իսլամական Հանրապետության Զենջանի հյուսիսարևմտյան նահանգին հասցված ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը հուլիսի 30-ի գիշերը ավարտել են Իրանին հասցվող հարվածների հերթական ալիքը։

«Այսօր առավոտյան (Իրանի վրա) ԱՄՆ-ի հարձակման հետևանքով ԻՀՊԿ-ի երեք զինվորական է զոհվել Զենջանի նահանգում», – հայտարարությունը մեջբերում է իրանական Fars գործակալությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։