Բեռնում...
Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
21-04-2026 16:27 | Կարծիք

Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին։
Կեղծ ահաբեկչական մեղադրանքով այս գործը դեռ նախորդ տարի իշխանության նախաձեռնած ընտրական գործընթացի մեկնարկն էր, երբ սկսվեց բռնաճնշումների նոր ալիք․ մեծ թվով անձինք շինծու գործերով ազատազրկվեցին։
Քաղաքական դաշտն ամայացնելու, դիմադրության ներուժը կոտրելու և ընտրությունների համար ճանապարհ բացելու նպատակով իշխանությունը գնաց վատթարագույն ուղով,- գրել է նա»։

Աղբյուր՝ AntiFake.am