Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Անտիֆեյքի»-ի ձերբակալված լրագրող Դավիթ Ֆիդանյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին:
Հասկանալի է, որ նրա նկատմամբ հետապնդումները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործողությունների համատեքստում են, իսկ նպատակը ընդդիմադիր հարթակի` պրոցեսներից դուրս բերումն է:
Այս ամենի հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է, որն իրականացվեց առավոտյան»:
Աղբյուր՝ AntiFake.am