Բեռնում...
Այսօր Աշոտյանն ու այլք են քաղբանտարկյալ՝ վաղը կարող ենք լինել յուրաքանչյուրս
03-07-2026 14:18 | Կարծիք

Այսօր Աշոտյանն ու այլք են քաղբանտարկյալ՝ վաղը կարող ենք լինել յուրաքանչյուրս

AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Աշոտյանն ու այլք են քաղբանտարկյալ՝ վաղը կարող ենք լինել յուրաքանչյուրս:

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը: Մարդակեր, գեստապոյական այս ռեժիմի օրոք Արմեն Աշոտյանն արդեն երկրորդ անգամ է հայտնվում կալանավայրում: Աշոտյանն ընդդիմադիր հասարակական-քաղաքական սեգմենտի ամենաինտելեկտուալ և կոլորիտային կերպարներից է, ով հստակորեն և թիրախավորված կերպով կարողանում է մերկացնել, ջախջախել գործող ռեժիմի կեղծ քարոզչական թեզերը և ստերը, թե՛ արտաքին քաղաքական ասպեկտում և թե՛ ներքաղաքական: Եվ թերևս հենց դա է, որ չի մարսվում ռեժիմի կողմից: Հենց դա է, որ կանգնած է ռեժիմի կոկորդին: Այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալների հարցը առավել քան սուր է: Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել Հայաստանում քաղաքական բանտարկյալների ազատության համար: Այսօր Աշոտյանն ու այլ մարդիկ են ապօրինաբար կալանավորված՝ վաղը կարող ենք լինել յուրաքանչյուրս: Ազատության Արմենին և ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուր՝ AntiFake.am