Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտնում է. «Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
Արդեն չորրորդ տարին է, ինչ նա իր ծննդյան տարեդարձը ստիպված դիմավորում է ազատությունից հեռու՝ բանտային ճաղերի հետևում։
Լինելով քաղաքական բանտարկյալ՝ նա շարունակում է կրել այս ծանր փորձությունը՝ ապացուցելով, որ ճշմարիտ գաղափարներն ու սկզբունքները հնարավոր չէ արգելափակել ոչ մի պատի հետևում։
Շնորհավորում ենք Արմեն Աշոտյանի ծննդյան օրը։ Մաղթում ենք անսասան ոգի, պողպատյա տոկունություն, ամուր առողջություն և անսպառ ուժ։
Մաղթում ենք շուտափույթ վերադարձ հարազատների ու համախոհների շարքեր՝ հանուն արդարության հաղթանակի։
#ԱՇՈՏՅԱՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»:
Աղբյուր՝ AntiFake.am