Այսօր ազնվագույն հայի և սիրելի ընկերոջ՝ Մհեր Սահակյանի ծննդյան օրն է. կդառնար 38 տարեկան
Այսօր ազնվագույն հայի և սիրելի ընկերոջ՝ Մհեր Սահակյանի ծննդյան օրն է. կդառնար 38 տարեկան: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
««Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»: Պատահական չէր, որ Նժդեհի այս խոսքերն էր իր կարգախոսը դարձրել Մհերը՝ հայրենիքի ու գործի նվիրյալը։
Նա հայրենասիրության մասին չէր խոսում․ Հայրենիքը կրում էր իր մեջ: Չէր սպասում, որ դիմեին իրեն. այնտեղ էր, որտեղ օգնության կարիք կար:
Բարեհամբույր, ժպիտը դեմքին Մհերը անհանդուրժող էր անարդարության հանդիպելիս։ Նա պայքարում էր ոչ միայն անվտանգ, այլև արատավոր երևույթներից զերծ Հայրենիք ունենալու համար։
Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, սիրելի՛ ընկեր»,- գրել է Դանիելյանը:
Աղբյուր՝ AntiFake.am