Բեռնում...
Այսօր դողդողացող ձեռքով կմիացնես AntiFake.am ու կլսես՝ քեզ հաստատ դուր չի գա. Մամիջանյանը՝ Փաշինյանին
07-11-2025 15:58 | Կարծիք

Այսօր դողդողացող ձեռքով կմիացնես AntiFake.am ու կլսես՝ քեզ հաստատ դուր չի գա. Մամիջանյանը՝ Փաշինյանին

Երեկ մի լավ ուրախացել է Փաշինյանը, երբ իրեն զեկուցել են Նախագահ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը ամեն գնով վերականգնելու գործընթացի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ օրվա մեջ 3 դատական նիստ են նշանակում, անգամ մահացած եղբոր սգո արարողություններից դատավորին ստիպում են գալ նիստի, բայց դատարանը մերժում է դատախազության հայցը, ու ստիպված վերակենդանացնում են 19 թվականի ծիծաղելի գործը (ցուցմունքը կորզել են սխալ թարգմանությամբ, ցուցմունք տվողը հետագայում հրաժարվել է ցուցմունքներից՝ բացատրելով, որ թարգմանության խնդիր է եղել):

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում…

Այսօր 22.00-ին դողդողացող ձեռքով կմիացնես AntiFake.am ու կլսես՝ քեզ հաստատ դուր չի գա»։

Հավելենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 22:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրը։

Աղբյուր՝ AntiFake.am