«Total Chess World Championship Tour Pilot 2026». Հայկ Մարտիրոսյանը պատասխան պարտիայում սևերով առավելության է հասել ադրբեջանgի գրոսմայստերի նկատմամբ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Ադրբեջանցի առաջատար գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։
Առաջին խաղափուլի առաջին պարտիայում Հայկը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սևերով առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է Գ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
Նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկը հաղթանակ էր տարել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը հոլանդացի գրոսմայստեր Յորդեն վան Ֆորեստի հետ։ Առաջին պարտիայում Լևոնը սև խաղաքարերով առավելության է հասել, սակայն երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել։
Լևոն Արոնյանը ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
Երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
Աղբյուր՝ AntiFake.am