Բեռնում...
Թրամփը նախօրեին սպանված քաղաքական գործիչ Չարլի Քըրքին հետմահու կպարգևատրի ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով
11-09-2025 17:03 | Լուրեր

Թրամփը նախօրեին սպանված քաղաքական գործիչ Չարլի Քըրքին հետմահու կպարգևատրի ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով հետմահու կպարգևատրի նախօրեին սպանված աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ շուտով հետմահու կպարգևատրեմ Չարլի Քըրքին Ազատության նախագահական մեդալով»,- ասել է Թրամփը Պենտագոնում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները, Քըրքի վրա կրակել են Յուտա նահանգի Օրեմ քաղաքի համալսարանում ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը հոսպիտալացվել է, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հայտարարել է, որ Քըրքը մահացել է։

31-ամյա Քըրքը Թրամփի ակտիվ կողմնակից էր և, ինչպես նշում է Associated Press-ը, նշանակալի ներդրում է ունեցել հանրապետականի վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակում։ Ակտիվիստը բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնություն տրամադրելուն։