Թրամփը հայտարարել է` տուրքեր կսահմանի Գրենլանդիայի մասին իր ծրագրի հետ անհամաձայն երկրների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ
«Ես կարող եմ տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն, քանի որ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», – ասել է Թրամփը։