Բեռնում...
Թրամփը Գրենլանդիայի հարցը կապում է Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու հետ
20-01-2026 22:56 | Լուրեր

Թրամփը Գրենլանդիայի հարցը կապում է Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտումը կապել է Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու հետ՝ նշելով, որ այլևս «միայն խաղաղության մասին չի մտածում», քանի որ կղզու շուրջ վեճը սպառնում է վերսկսել առևտրային պատերազմը Եվրոպայի հետ։ Այս մասին գրում է Ազատությունը։

Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հրաժարվել է ասել, թե արդյոք ուժ կկիրառի Գրենլանդիան գրավելու համար։ Միևնույն ժամանակ նա վերահաստատել է իր հայտարարությունը՝ եվրոպական երկրներին մաքսատուրքերով հարվածելու մասին, եթե համաձայնություն չկայացվի։