Թրամփը Լուլա դա Սիլվայի հետ քննարկել է առևտրի հարցեր և մտադիր է հանդիպել նրա հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսով Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ քննարկել է երկկողմ առևտրի հարցեր և մտադիր է շուտով հանդիպել նրա հետ։
«Այսօր առավոտյան շատ լավ հեռախոսազրույց ունեցա Բրազիլիայի նախագահ Լուլա [դա Սիլվայի] հետ,- Truth Social-ում գրել է ամերիկացի առաջնորդը։ -Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր, բայց զրույցը հիմնականում կենտրոնացած էր մեր երկրների միջև տնտեսության և առևտրի վրա։ Մենք կշարունակենք մեր քննարկումները և կհանդիպենք մոտ ապագայում՝ թե՛ Բրազիլիայում, թե՛ Միացյալ Նահանգներում։ Ինձ դուր եկավ զրույցը, և մեր երկրները միասին շատ լավ կհամագործակցեն»։