Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ալիևը նախօրեին, անուղղակիորեն անդրադառնալով TRIPP-ի միջազգային և տարածաշրջանային նշանակությանը, նշեց, որ խաչմերուկի կարգավիճակ է ստանալու Նախիջևանը։
Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։
Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար, իսկ մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով սպասվող «ավարը» կենտրոնացնում են իրենց ձեռքերում»։
Աղբյուր՝ AntiFake.am