Բեռնում...
Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ»
28-03-2026 12:15 | Մամուլի տեսություն

Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա․ մեկը` ընդդիմադիր, մյուսը՝ իշխանական։ ՍԴ գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին ՔՊ ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով։

Ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանն էլ ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ նախկին անդամի` Մանվել Բադալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Ըստ ցուցակի՝ հաջորդը «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանն է, որը մարկետինգի մասնագետ է։ Նա «Արփրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր տնօրենն է և mediamonitoring. am համահիմնադիրը։