Բեռնում...
Ուկրաինան կարող է շարունակել գազի ներմուծումն Ադրբեջանից
18-08-2025 18:53 | Լուրեր

Ուկրաինան կարող է շարունակել գազի ներմուծումն Ադրբեջանից

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Ուկրաինա Տրանսբալկանյան միջանցքով գազի մատակարարումների շարունակականությունն ապահովող պայմանագրի կետերի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարման փորձնական փուլն արդեն ավարտվել է, և ներկայումս աշխատանքներ են տարվում նման մատակարարումները շարունակելու նպատակով երկկողմ պայմանագիր կնքելու ուղղությամբ։

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիր կնքվի, մենք կշարունակենք ադրբեջանական գազի ներմուծումը»,- հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը՝ նշելով նաև այն ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի Դաշնության կողմից գազային ենթակառուցվածքների վրա հարձակումների ակտիվացման հետ։