Բեռնում...
Ուկրաինան ցանկանում է, որ երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն. Զելենսկի
04-01-2026 16:31 | Լուրեր

Ուկրաինան ցանկանում է, որ երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն. Զելենսկի

Ուկրաինան ցանկանում է, որ որպես անվտանգության երաշխիք երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն, և դրանց ներկայությունն ամրագրվի Ռուսաստանի հետ խաղաղության հնարավոր համաձայնագրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Ներկայությունը կարևոր գործոններից մեկն է. նույնիսկ «Կամավորների կոալիցիա»-ի գոյությունը կախված է նրանից, թե արդյոք նրանք պատրաստ են ուժեղացնել իրենց ներկայությունը»,- ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Աղբյուր՝ AntiFake.am