Բեռնում...
Վազգենին հետապնդում են մի արարքի համար, որը քրեական պատիժ չի ենթադրում. Վրթանեսյան
13-03-2026 16:54 | Կարծիք

Վազգենին հետապնդում են մի արարքի համար, որը քրեական պատիժ չի ենթադրում. Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրացավ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի 4 ամիսը։

Վազգենին հետապնդում են մի արարքի համար, որը քրեական պատիժ չի ենթադրում (մի քանի տարի առաջ նիկոլենք քրեական օրենսգիրք էին բերել «ծանր վիրավորանքի» հոդվածը, որը եվրոպացիների ճնշման տակ ստիպված եղան հետո հանել)։

Մեծ հաշվով Վազգենը հիմա բանտում է իրերն իրենց անունով անվանելու համար։

* * *

Մենք պետք է անընդհատ խոսենք Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։

Բայց քաղբանտարկյալների հարցն անընդհատ դուրս է մղվում օրակարգերից, քանի որ նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգը արդյունաբերական մասշտաբներով ինֆոաղմուկ է ստեղծում մեդիադաշտում։ Այս իրավիճակում դատարկ օրակարգերի վրա չշեղվելը, հանրությանը քաղբանտարկյալների մասին պարբերաբար հիշեցնելը է՛լ ավելի կարևոր են դառնում։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին!

#քաղբանտարկյալներ #օկուպացիա»:

Աղբյուր՝ AntiFake.am