Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ս.Խաչատրյան) մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը։
Հիշեցնեմ, որ «երկրորդ գործով» Արմեն Աշոտյանի անազատությունը տևում է արդեն չորս ու կես ամիս (սկզբից՝ բանտային, իսկ հիմա՝ տնային կալանքի տեսքով): Իսկ «առաջին գործով» անազատությունը 2023-2025 թթ-ին տևել է 777 օրը»։
Աղբյուր՝ AntiFake.am