Բեռնում...
Զգուշացում․ տաք հոսանքներ են մոտենում
28-07-2025 11:20 | Լուրեր

Զգուշացում․ տաք հոսանքներ են մոտենում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը՝ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Աղբյուր՝ AntiFake.am