Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց․ հայտարարություն
Կոչ ենք ուղղում ՀՀ Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել Արգենտինայի ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունը։
«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչութունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ամսի 7-ին մեկնարկող դատավարության առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ և դատապարտում է մայր Հայրենիքի տարածքում այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանը և սրբազան առաքելությանը, որ համարում է Սահմանադրության մեջ նվիրագործված պաշտամունքի ազատության, եկեղեցու և պետութեան անջատման ակզբունքների անընդունելի խախտում:
Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց և փորձել լուծել հարցերը փոխադարձ Հարգանքով և մեր ժողովրդի ազգային-հոգևոր ավանդույթններին համապատասխան»,- գրված է հայտարարության մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am