Բեռնում...
Երկար շփվել չկարողացանք հացադուլավոր Նարեկ Սամսոնյանը ֆիզիկապես բավականին հյուծված էր․ դեռ լուծված չէ բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ փաստաբան
20-01-2026 19:53 | Կարծիք

Երկար շփվել չկարողացանք հացադուլավոր Նարեկ Սամսոնյանը ֆիզիկապես բավականին հյուծված էր․ դեռ լուծված չէ բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ փաստաբան

AntiFake.am-ի գլխավոր խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել է հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ․

«Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Ինչպես միշտ ուժեղ էր մտքով, հոգով և վճռական իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր։ Երկար շփվել չկարողացանք, քանի որ 12 օր հացադուլի և այն առողջական խնդիրների պայմաններում, որոնք առկա են Սամսոնյանի մոտ, նախընտրելի է պառկելն ու էներգիա խնայելը։

Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։

Այս պահի դրությամբ դեռ լուծված չէ Սամսոնյանի անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը։ Մեծ հույս ունեմ, որ ՕՐ ԱՌԱՋ այդ հարցը լուծում կստանա»: