Բեռնում...
Ծանոթացանք երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը
12-07-2025 11:59 | Լուրեր

Ծանոթացանք երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը

Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա, և քննադատել է այդ փաստը՝ ելնելով «երեխայի լավագույն շահի» սկզբունքից։

Մինչդեռ եթե որևէ մեկին պետք էր քննադատել «երեխայի լավագույն շահի» տեսանկյունից, ապա դա բնավ փաստաբանը չէր, որը նշված լուսանկարով արդարացիորեն ու իրավաչափորեն փորձել է ապահովել հանրային հնչեղություն՝ հենց «երեխայի լավագույն շահի» ապահովման նպատակով։

Այս ամենի հիման վրա փաստում ենք, որ ՄԻՊ-ի հեռավորությունը մարդու իրավունքներից նույնքան մեծ է, որքան ՀՀ իրավապահ համակարգի հեռավորությունն իրավունքի գերակայությունից։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Աղբյուր՝ AntiFake.am