Բեռնում...
Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել․ Դանիայի ԱԳ նախարարը՝ Թրամփին
20-01-2026 22:56 | Լուրեր

Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել․ Դանիայի ԱԳ նախարարը՝ Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հասնի Գրենլանդիայի վերաբերյալ իր նպատակներին՝ Դանիայի և այլ եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելով։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենն այս մասին հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Թրամփը «երբեք չի կարողանա հասնել» իր նպատակներին ճնշման միջոցով։

«Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել»,-ասել է Ռասմուսենը, որը հունվարի 19-ին Լոնդոնում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։

Նա կոչ է արել Թրամփին «երկխոսությունը սոցիալական ցանցերից տեղափոխել բանակցությունների սենյակ»։