Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Աղվանը փրկվի նրան խոշտանգող իշխանության ճիրաններից
Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. «Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվեց։ Բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Սա արդեն փոքրիկ հաղթանակ է։ Երկու օր առաջ գրել էի, որ Աղվանն ամենքիս պատիվն է։ Եվ ազգային մեծ ամոթ էր նրա բանտում գտնվելը։
Ու չնայած Աղվանի խափանման միջոցի փոփոխությունն արդեն լավ լուր է, այնուամենայնիվ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հաղթանակը լիակատար լինի։ Սա համաժողովրդական ճնշման արդյունք էր, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի Աղվանը փրկվի նրան խոշտանգող իշխանության ճիրաններից։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
P.S. Առանձնահատուկ շնորհակալություն փաստաբաններ Վարազդատ Հարությունյանին և Նարե Հոնարչյանին»: