Ստանձնում ենք Վենեսուելայի կառավարումը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել՝ ԱՄՆ-ն անցումային շրջանում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը։ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել կառավարման ժամկետները։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Կարակասում ԱՄՆ-ի ռազմական գործողության նմանը չկա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
ԱՄՆ նախագահը նշել է՝ առեւանգված Մադուրոն և նրա կինը անձամբ կզգան ամերիկյան արդարադատության ողջ հզորությունը:
Թրամփի կարծիքով՝ Մադուրոն անձամբ է ղեկավարել թմրաշրջանառությունը, որը հանգեցրել է հազարավոր ամերիկացիների մահվան.
«Մադուրոյի իշխանությունն ավարտվել է, նա այլևս նախագահ չէ։
Մենք Վենեսուելայի ժողովրդին կդարձնենք հարուստ, անկախ և անվտանգ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։