Բեռնում...
Հարսանիքին փեսայի մորքուրի փողերը գողացել են
07-07-2025 10:42 | Լուրեր

Հարսանիքին փեսայի մորքուրի փողերը գողացել են

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աշտարակի Համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են գյումրեցի 22-ամյա տաքսիստը և նրա ծանոթ Պարտիզակ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը:

Երկուսն էլ ձերբակալվել, տեղափոխվել են բաժին և ներկայացվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 23-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված խուզարկությամբ նկուղի բետոնե առաստաղի անցքում հայտնաբերվել է 45 հատ հարյուրդոլարանոց, որոնցից 25-ը` Միացյալ Նահանգների, իսկ 20-ը` ավստրալական դոլար։ Նախաքաննությամբ հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ AntiFake.am