Ինչ «ներկա-բացակա» են անում բանակում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգ է իջեցվել անձնակազմին` խորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով «ներկա-բացակա» անել բանակում: Այն է՝ հասկանալ, թե ովքեր են կատարել հունիսի 7-ից առաջ իջեցված հրահանգը, ովքեր` չեզոք դիրք գրավել և հատկապես՝ բացահայտել սաբոտաժ անողներին, հրահանգը չկատարողներին, որոնց հորդորելու են ազատման դիմումներ ներկայացնել։
Նրանք, ովքեր եռանդով են կատարել վերևից իջած հրահանգը, առաջխաղացում կունենան, նրանք, ովքեր թերացել են` պաշտոնի իջեցում։ Մենք դեռևս նախընտրական շրջանում գրել էինք, որ բանակում անձնակազմի ներքին հրահանգավորման պատասխանատվությունը դրված է եղել ոչ միայն զինվորական հրամանատարների, այլև տվյալ տարածքների ուժայինների վրա, որոնք համակարգել են ընտրություններին ՔՊ-ի համար ձայն բերելու գործընթացը: Երբեմն ընտանյոք հանդերձ ներգրավված են եղել և ակտիվ դերակատարում ունեցել: Իսկ քվեարկության օրը համակարգել են շարքայիններին տեղամաս տանելու գործն ու վերահսկել, թե ինչպես են քվեարկում ծառայողները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում