Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ բարձր քաղաքականությունն առաջին հերթին հոգեբանական դիմակայության և ինքնատիրապետման փորձություն է, որտեղ սառնասրտությունը դառնում է ռազմավարական ռեսուրս։ Հուզական պոռթկումները ոչ միայն թուլության ազդակ են, այլ նաև տեղեկատվություն հակառակ կողմի համար։
Հատկապես դիվանագիտությունում կանխատեսելի հուզականությունը վերածվում է խոցելիության, իսկ զսպվածությունը՝ բանակցային առավելության։ Ընտրական պայքարում ագրեսիվ վարքագիծը կարող է ունենալ կարճաժամկետ էֆեկտ, բայց երկարաժամկետում քայքայում է քաղաքական կապիտալը։
Ընտրողը գնահատում է ոչ միայն ծրագրերը, այլև առաջնորդի հոգեբանական դիմագիծը և ճգնաժամային պահերին պահվածքը։ Ինքնատիրապետումը քաղաքական որոշումների կայացման անվտանգության կարևոր բաղադրիչ է։