Բեռնում...
Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»
17-07-2026 10:41 | Մամուլի տեսություն

Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է.

Չնայած Դոնթի բանաձեւով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձեւավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12 -ի համար էլ։ Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։

Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլեւ՝ ֆինանսավարկային ու բյուջետայինի, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը՝ նա էլ է հայտ ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս 2 հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։ Երկրորդ «հանձնվելիք» հանձնաժողովը, թերեւս, կլինի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որտեղ թեկնածություն են առաջադրել Հասմիկ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը։ Հ․ Հակոբյանը նաեւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար է առաջադրվել, Տրդատ Սարգսյանը՝ առողջապահության։ Իսկ երրորդ զիջվողը կլինի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել։