Ով չի ինտեգրվում անմիջապես հայտարարվում է որպես իշխանության թշնամի
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է. «Չնայած անձամբ չեմ ճանաչում այս երիտասարդին, սակայն լավ ճանաչում եմ ՔՊ-ի `իշխանական մշակույթը։ Փոխանակ պետության ռազմավարական խնդիրների՝ կրթության, գիտության և երիտասարդների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու, իշխանությունը շարունակում է զբաղվել կուսակցական քարոզչությամբ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ երկիրը բաժանվել է ՔՊ-ականների և «մնացածների»։ Ով չի ինտեգրվում իշխող կուսակցության գաղափարախոսությանը կամ բարձրաձայնում է քննադատություն, անմիջապես հայտարարվում է որպես իշխանության թշնամի։
Այս մոտեցումը ոչ թե ժողովրդավարություն է, այլ իշխանության պահպանման համար ձևավորված փակ համակարգ, որտեղ այլ կարծիք պարզապես լինել չի կարող։
Իսկ այդ համակարգի հիմքում կանգնած է Փաշինյանը և իր քպ-ն՝ հեծանիվով աշխատանքի գնալու ու «ժողովրդի ետևում ոչ մի բան չբանակցելու» մասին խոստումներ տված, բայց իրականում ժողովրդին խաբած իշխանությունը»: