Ինչո՞ւ է Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով խախտում օդային տարածքը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի րոպե առաջ իր Truth Social կայքում ակնարկել է, որ տեղյակ է անօդաչու թռչող սարքերով Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին և որ դրա համար պատասխանատու է համարում Ռուսաստանին։
Թրամփի գրառումը բաղկացած է երկու նախադասությունից, ահա ամբողջական տեքստը. «Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է Ռուսաստանը խախտում Լեհաստանի օդային տարածքը անօդաչու սարքերով։ Մենք գալիս ենք»։
Ռուսաստանը հերքում է, որ իր անօդաչու թռչող սարքերը խփվել են Լեհաստանում։