Հակակոռուպցիոն կոմիտեն, որ ամեն օր աջ ու ձախ սպառնում էր մարդկանց, թե ընտրակաշառքի ոչ մի դրվագ չի հանդուրժվելու, կզբաղվի՞ Փաշինյանով. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Բարլուսով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները բարձրանալու են. ավելի քիչ ստացողները կստանան 10000 դրամ ավել, մի քիչ բարձր ստացողներիինն ավելի քիչ կեսնաթոշակ։ Ինչ խոսք հաճելի է, երբ մեր տարեց քաղաքացիները ստանալու են որոշակի չափով ավել թոշակ, սակայն սա նորմալ կընկալվեր, եթե մինչ այդ չլիներ մի շարք զավեշտալի դրվագներ։ Ակնհատորեն սա ոտքի վրա, սպոնտան կայացրած որոշում է, որի տակ զուտ քաղաքական հաշվարկ է դրված, այլապես փետրվար ամսին Փաշինյանը չէր խոսի թոշակների բարձրացման մասին։
Ես տնտեսագետ չեմ, բայց ամենատարրական տնտեսագիտական պատկերացումներ ուենցող մարդու մոտ էլ տրամաբանական հարց է առաջանում, որ եթե մի կառավարություն պլանավորում է X ամսից բարձրաձնել թոշակները, դա նախապես պլանավորում է դեռևս նախորդ տարի հաստատվող պեբյուջեում։ Ես, հետևելով բյուջետային քննարկումների ողջ ընթացքը, չեմ ֆիքսել մի դեպք, որ հայտարարվեր, թե 2026-ին նախատեսվում է թոշակների բարձրացում։ Ընդհակառակը, անընդհատ շեշտվում էր, որ սպասվող տարում «ԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ»։
Ակնհայտ է, որ սա կապված է դեռևս դեկտեմբերին Փաշինյանի հնչեցրած այն մտքի հետ, թե «եթե թոշակը 10000 դրամով բարձրացնենք, էդ թոշակառուն դրանով ի՞նչ խնդիր է լուծելու»․ դրանից մի քանի օր անց՝ որղջ պետական ապարատին աստղաբաշխական պագևավճարներ բաժանվեց։ Այս թեման թոշակառուների կողմից հանրային պարսավանքի արժանացավ՝ Փաշինյանը հերթական անգամ մնաց սեփական տրյուկի տակ։
Ըստ էության՝ սա դասական ընտրակաշառք է, որով Փաշինյանը փորձում է նախ ներողություն խնդրել, իր բառերով ասած՝ «մեր շատ սիրելի տատիկ-պապիկներից», որ նման հիմարագույն արտահայտություն է արել, և երկրորդ, ընտրություններից առաջ իրեն ապահովագրի որոշակի ձայների խմբաքանակով, քանի որ վերջին շրջանում սրանց մոտ խուճապային տրամադրություններ են ձևավորված։ Ասեմ, որ ուշացած քայլ է․ իմ կարծիքով այն ավելի շատ հակառակ էֆեկտ է ունենալու և տատիկ-պապիկների մոտ տրամադրությունների կտրուկ փոփոխություններ չի լինելու․ մարդիկ փայլուն հասկանում եմ, որ սա նախընտրական բլեֆ է՝ ուրիշ ոչինչ։
Ի դեպ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, որ ամեն օր աջ ու ձախ սպառնում էր մարդկանց, թե ընտրակաշառքի ոչ մի դրվագ չի հանդուրժվելու, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու, տարբեր օրենքներ ու կետեր ավելացան, հիմա կզբաղվի՞ Փաշինյանով, ով պետական միջոցներով բացահայտ ընտրակաշառք բաժանելու մասին է հայտարարում»։
Աղբյուր՝ AntiFake.am