Բեռնում...
Դու դարձար Արցախի ազատագրության իրական խորհրդանիշ
14-07-2026 13:07 | Կարծիք

Դու դարձար Արցախի ազատագրության իրական խորհրդանիշ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դու դարձար Արցախի ազատագրության իրական խորհրդանիշ։

Մարտի դաշտում հաղթեցիր նենգ թշնամուն։

Ժամանակը ամեն մեկին ու ամեն բան իր արժանի տեղը կդնի։

Իսկ Քո տեղը մեր անմահ հերոսների հավիտեանական պանթեոնում է։

Հիշում եմ մեր վերջին խոսակցությունը՝ մեր Մկրտչյան Դավոյի հետ գիշերը Շուշիից զանգահարեցիք ու երեքով երկար զրուցեցինք։

Չնայած լուրջ հիվանդությանդ, նույնիսկ այդ պահին քո համար առաջնայինն Արցախն էր ու Հայոց Հայրենիքը։

Աստված Քեզ լույսերի մեջ պահի,շնորհավոր երկնային ծնունդդ,Զորավար Մանվել։

«Երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար ,իսկ ժամանակը՝ միշտ էլ եւ բացառաբար ՝ արժանավորի»։

Գարեգին Նժդեհ»;

Աղբյուր՝ AntiFake.am